“ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին և համարվում է առաջին հայկական մասնավոր ընկերությունը: Ընկերությունն արտադրում է էկոլոգիապես մաքուր և բարձրորակ ապրանքներ, առավել քան 30 արտադրատեսակ` պահածոներ, մուրաբաներ, բնական ըմպելիք, մարինադներ: Արտադրատեսականիները փաթեթավորվում են ապակյա տարաներում 30գր. և ավելի տարողությամբ` կախված պատվերից: Մեր արտադրության զգալի մասն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա:
Ժամանակ առ ժամանակ մեր ընկերությունը մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին:
1999թ. Մոսկվայում կազմակերպված սննդի տոնավաճառում ընկերությանը շնորհվեց առաջին աստիճանի առաջնակարգ որակի դիպլոմ մուրաբաների տեսականիների համար Ռուսաստանի Առևտրի Ֆեդերացիայի և գյուղատնտեսության, սննդի նախարարության անձնակազմի կողմից:
1999թ. ապրիլին, հյուսիսային Կարոլինա նահանգի սենատ Պրն. Ի. Ուիլսոն Ադդիսոնը ընկերությանը հանձնել է քաղաքի “խորհրդանշան-բանալին” Հայաստան-ԱՄՆ գործարար հարաբերությունների խորացման համար:
2000թ. ընկերությունը պարգևատրվեց արտադրության որակի ոսկե մեդալով Նյու Յորքում:
2002թ. մայիսին մեր ընկերությունը մասնակցեց Հայաստանում կազմակերպված Էքսպո-ցուցահանդեսին, որի շրջանակներում ամրագրել է նոր բիզնեսի համագործակցության եզրեր:
Ընկերությունը զգալի առաջընթաց է ապրել հիմնադրմանը նախորդող տարիներից սկսած, որոնց շարքում կարելի է մատնանշել հաճախորդների աճող քանակությունը, իրացման աշխարհագրության ընդլայնումը և ապրանքի նկատմամբ առկա բարձր պահանջարկը:
2003-2004թթ. “ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն` պահածոների արտադրությունը ճանաչվեց` որպես հիմնականում խոշոր արտահանման կողմնորոշվածություն ունեցող ընկերություններից մեկը Միացյալ Նահանգների Գործակալության Միջազգային Զարգացման Եվրասիայի հիմնադրամի ծրագրի կողմից` շնորհիվ մարկետինգային ուսումնասիրությունների մշակման:
2005թ. օգոստոսին մեր ընկերությունը հաջողությամբ իրագործեց ISO 9000:2001 և HACCP սերտիֆիկատների` հավաստագրերի ստացումը տրված` TUV Rheinland Grօup ընկերության կողմից:
Այդ պահից ի վեր մեր ընկերությունը դարձավ առաջինը Անդրկովկասի տարածքում, որը ձեռք բերեց թե մեկ, թե մյուս սերտիֆիկատները:
“ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ի կողմից իրագործված արտահանման հարաճուն և մանրակրկիտ աշխատանքները հավաստիացրել են օտարերկրյա գործարարներին և կոմերսանտներին Հայաստանում մեծ պոտենցիալի առկայության մասին:
“ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն միակ ընկերությունն էր ՀՀ տարածքում, որը ստացավ HACCP /Ռիսկային վերլուծության և ռազմավարական կառավարման դրութների/ Սերտիֆիկատ TUV արդյունաբերական սերտիֆիկացման մարմնի կողմից:
2005թ. “ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն հնարավորություն ունեցավ համագործակցելու Որակի Առաջխաղացման Համատիեզերական Ասոցիացիայի հետ` ի դերև բերելով միջազգային նախաձեռնության բարձր պատրաստակամություն գյուղատնտեսական հումքի ստացման և մշակման որակի և այս դաշտում հետազոտական աշխատանքների կատարման գծով:
2005թ. “ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն հրավիրվել էր Դուբայի Միջազգային Կոնվենցիայի և Ցուցահանդեսային կենտրոնական հաստատություն` տարածաշրջանում ամենակարևոր տոնավաճառներից մեկի շրջանականերում`
“Գալֆուդ” միջազգային փառատոնին -որպես Հայաստանի առաջնակարգ արտահանող ընկերություններից մեկը:
2006թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը գործարան կատարած այցի շրջանականերում հայտնեց իր երախտագիտությունն ու ակնածանքը գործարանային աշխատանքային ջանքերի և անընդհատորեն աճող ապրանքատեսականիների վերաբերյալ:
Արտահանման երկրների ընդլայնման նպատակով ԱՊՀ-ում և այլուր “ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն հաստատել է նաև գործարար կապեր Լատվիայի, Ռիգայի առևտրային ընկերությունների հետ` շնորհիվ “Ոսկե Ծիրան” սննդաարդյունաբերության բնագավառում ցուցահանդեսի կազմակերպմանը, Մոսկվայում հայաստանյան օրերի պարբերաշրջանում:
2006թ. “ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն մասնակցել է Ֆրանսիայում, Մարսելում կազմակերպված միջազգային ցուցահանդեսներին` հավաստելով արտադրատեսակների բարձր որակը:
“ԱՐՏԱՇԵՍ” ՍՊԸ-ն արժանացել է “Որակի Գերագույն ոսկե մրցանակի գերազանցության և գործարարության խթանման” կապակցությամբ Սան-Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայում, Գլենդելում Ամերիկայում հայաստանյան օրերի անցկացման ժամանակաշրջանում: